Մեր մասին
<<Մուլտի Գրուպ>> կոնցեռնի <<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոն ՍՊԸ-ն ստեղծվել է 2003թ. <<Ծառուկյան ԳԱԿ>> ՍՊԸ-ի, Հայաստանի նախկին <<Նեկտար>> գիտաարտադրական միավորման և Կոտայքի մարզի Առինջ գյուղի մեղվաբուծական գիտահետազոտական փորձակայանի հետ միավորվելով:
Սկսած 1989 թվականից` <<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ն անընդհատ հաջողություններ է գրանցում իր գործունեության բոլոր ոլորտներում: Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 280-ից այժմ տարեկան հասնում է 2800-3000 գլխի: Հարկ է նշել, որ զարգացումը կատարվում է ոչ թե պարբերաբար գնումների, այլ սեփական հոտի վերարտադրման միջոցով: 1991 թվականին ձեռք բերված 46 կովկասյան գորշ ցեղատեսակին պատկանող կովերի գլխաքանակը ներկայումս հասել է 680-ի, իսկ յուրաքանչյուր տնտեսական տարվա ստացված աճը որպես տոհմային մատղաշ վաճառվում է կարիքավոր տնտեսություններին` շուկայականից 30 տոկոս ցածր արժեքով:
<<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ի կաթի արտադրամասում օրական մշակվում է 8-10 տոննա կաթ, և արտադրվում է բարձրորակ կաթնամթերք` այդ թվում 9 տեսակի հայկական պանիր: Բացի վերը նշվածներից <<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ն ունի նաև 9000 քմ. ընդհանուր տարածքով ջերմոցային տնտեսություն, որտեղ արտադրվող լոլիկը, վարունգը, բիբարն ու կանաչ լոբին ամբողջ տարին հասանելի են բնակչությանը: <<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ն այսօր ունի ավելի քան 1000 մեղվաընտանիք, որից 450-ը գտնվում են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի դեղին մեղվի փորձարարական բազայում և ծառայում են Հայաստանում տարածված կովկասյան դեղին մեղվի գենոֆոնդի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:
|
|








