Գլխավոր Էջ   |   Կայքի քարտեզ   |   Հետադարձ կապ
English | Russian | Armenian
Multi Agro Multi Agro
    Մեղվաբուծություն
  • Արտադրանք
  • Ֆիրմային խանութ
    Տավարաբուծություն
    Ձիաբուծություն
Գլխավոր Մեր մասին Արտադրություն Գիտահետազոտական աշխատանքներ Գալերեա Մրցանակներ Նորություններ Հետադարձ կապ
2009-08-22
<<ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈ>>-Ն ԱՊԻՄՈՆԴԻԱ 2009 -ՈՒՄ
2010-05-23
ՌՈԶԱ ԼԵՎՈՆԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ <<ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2003-2010 ԹԹ ԸՆԹԱՑՔՈՒՄ>> ԶԵԿՈՒՅՑՈՎ <<ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ- XXI ԴԱՐ>>ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
2011-05-02
ՄԵՂՐԱՏՈՒ ՄԵՂՈՒՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2010-10-14
2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈԶԱ ԼԵՎՈՆԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2010-09-01
ՀՀ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2010-10-21
2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈԶԱ ԼԵՎՈՆԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  • Մեղվաբուծություն
    • Արտադրանք
    • Ֆիրմային խանութ
  • Տավարաբուծություն
  • Ոչխարաբուծություն
  • Ձիաբուծություն
  • Կաթնամթերքի արտադրություն

 

Մեղվաբուծություն

   <<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ն այսօր ունի ավելի քան 1000 մեղվաընտանիք, որից 450-ը գտնվում են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի դեղին մեղվի փորձարարական բազայում և ծառայում են Հայաստանում տարածված կովկասյան դեղին մեղվի գենոֆոնդի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:

Հիմնարկությունը լայնորեն ճանաչված է ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում:

<<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը, ով նաև Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահն է, 2005 (Իռլանդիա, քաղաք Դուբլին), 2007 (Ավստարլիա, քաղաք Մելբուռն) և 2009 (Ֆրանսիա, քաղաք Մոնտպելյե) թվականներին մասնակցել է <<Ապիմոնդիա>> մեղվաբույծների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված կոնգրեսներին` ստանալով բազմապիսի սերտիֆիկատներ:

Հայաստանը, շնորհիվ Ռոզա Ծառուկյանի, դարձել է <<Ապիմոնդիա>> մեղվաբույծների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի անդամ-երկիր:

Կազմապերպությունն արտադրում է ինչպես բարձրորակ մեղր և մոմաթերթ, այնպես էլ ակնամոմի լուծույթ և քսուկ, ծաղկափոշի, ծաղկափոշու հաբեր և այլ մեղվաբուծական մթերք:

Ներկայումս <<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ն սպասարկում է ողջ հանրապետության մեղվաբույծներին, որոնք վերջին տվյալներով ավելի քան 7500-ն են: Նրանք օգտվում են մեր գիտական նյութերից և մասնագետների խորհրդատվության անվճար ծառայություններից, ձեռք են բերում համապատասխան նյութեր և սարքավորումներ:

Ֆիրմային խանութից կարելի է ձեռք բերել մեղվաբուծական գույք, մեղուների ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների դեմ բուժ-կանխարգելիչ դեղանյութեր, մեղվաընտանիքի աճն ու զարգացումը խթանող պրեպարատներ, մոմաթերթ, որոնք վաճառվում են շուկայականից 30 տոկոս ցածր գներով, ինչպես նաև մեղվաբուծության վերաբերյալ գիտական ու գործնական գրականություն:

Շնորհիվ անընդհատ տարվող գիտափորձարարական աշխատանքների` շարունակաբար բարձրանում է ողջ մեղվաբուծական արտադրանքի որակը: Ձեռք բերված հաջողություները հավաստվում են մի շարք միջազգային ու տեղական հավաստագրերով, մեդալներով ու պատվոգրերով:

<<Մուլտի Ագրո>> Գակ ՍՊԸ-ում կատարվում է մոմահումքի մթերում, վերամշակում և պատրաստի մոմաթերթի փոխանակում: Յուրաքանչյուր տնտեսական տարում արտադրվում և իրացվում է 30-35 տոննա մոմաթերթ, որը հանրապետությունում հայտնի է իր որակական ցուցանիշներով և մեծ պահանջարկ ունի:

Կենտրոնում գործում է նաև լաբորատորիա, որտեղ կատարվում են մեղուների ցանկացած հիվանդության ախտորոշում, ինչպես նաև մոմահումքի, մեղրի, ակնամոմի, ծաղկափոշու, մայրակաթի և այլ արտադրատեսակների փորձաքննություն:

<<Մուլտի>> կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ առաջին անգամ հրատարակվել է <<Մեղվաբուծություն>> վերնագրով բուհական դասագիրք, որից 250 օրինակ նվիրաբերվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանին:

 

 

Bee-hives

Bees

Bees

Bees

Bees


© 2009 "MULTI AGRO" SPC LLC
Design & Development by Angy Studio