Մեղվաբուծություն<<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ն այսօր ունի ավելի քան 1000 մեղվաընտանիք, որից 450-ը գտնվում են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի դեղին մեղվի փորձարարական բազայում և ծառայում են Հայաստանում տարածված կովկասյան դեղին մեղվի գենոֆոնդի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը: Հիմնարկությունը լայնորեն ճանաչված է ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում: <<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը, ով նաև Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահն է, 2005 (Իռլանդիա, քաղաք Դուբլին), 2007 (Ավստարլիա, քաղաք Մելբուռն) և 2009 (Ֆրանսիա, քաղաք Մոնտպելյե) թվականներին մասնակցել է <<Ապիմոնդիա>> մեղվաբույծների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված կոնգրեսներին` ստանալով բազմապիսի սերտիֆիկատներ: Հայաստանը, շնորհիվ Ռոզա Ծառուկյանի, դարձել է <<Ապիմոնդիա>> մեղվաբույծների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի անդամ-երկիր: Կազմապերպությունն արտադրում է ինչպես բարձրորակ մեղր և մոմաթերթ, այնպես էլ ակնամոմի լուծույթ և քսուկ, ծաղկափոշի, ծաղկափոշու հաբեր և այլ մեղվաբուծական մթերք: Ներկայումս <<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ն սպասարկում է ողջ հանրապետության մեղվաբույծներին, որոնք վերջին տվյալներով ավելի քան 7500-ն են: Նրանք օգտվում են մեր գիտական նյութերից և մասնագետների խորհրդատվության անվճար ծառայություններից, ձեռք են բերում համապատասխան նյութեր և սարքավորումներ: Ֆիրմային խանութից կարելի է ձեռք բերել մեղվաբուծական գույք, մեղուների ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների դեմ բուժ-կանխարգելիչ դեղանյութեր, մեղվաընտանիքի աճն ու զարգացումը խթանող պրեպարատներ, մոմաթերթ, որոնք վաճառվում են շուկայականից 30 տոկոս ցածր գներով, ինչպես նաև մեղվաբուծության վերաբերյալ գիտական ու գործնական գրականություն: Շնորհիվ անընդհատ տարվող գիտափորձարարական աշխատանքների` շարունակաբար բարձրանում է ողջ մեղվաբուծական արտադրանքի որակը: Ձեռք բերված հաջողություները հավաստվում են մի շարք միջազգային ու տեղական հավաստագրերով, մեդալներով ու պատվոգրերով: <<Մուլտի Ագրո>> Գակ ՍՊԸ-ում կատարվում է մոմահումքի մթերում, վերամշակում և պատրաստի մոմաթերթի փոխանակում: Յուրաքանչյուր տնտեսական տարում արտադրվում և իրացվում է 30-35 տոննա մոմաթերթ, որը հանրապետությունում հայտնի է իր որակական ցուցանիշներով և մեծ պահանջարկ ունի: Կենտրոնում գործում է նաև լաբորատորիա, որտեղ կատարվում են մեղուների ցանկացած հիվանդության ախտորոշում, ինչպես նաև մոմահումքի, մեղրի, ակնամոմի, ծաղկափոշու, մայրակաթի և այլ արտադրատեսակների փորձաքննություն: <<Մուլտի>> կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ առաջին անգամ հրատարակվել է <<Մեղվաբուծություն>> վերնագրով բուհական դասագիրք, որից 250 օրինակ նվիրաբերվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանին:
|
|








