Գիտահետազոտական աշխատանքներ
<<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոն ՍՊԸ-ի զարգացման գործում մեծ տեղ ունեն կատարվող գիտահետազոտական աշխատանքները, որոնք տարվում են գիտական խորհրդի կողմից: Գիտական խորհուրդը ստեղծվել է 2005 թվականին և հաստատվել է ՀՀ ԲՈՀ-ի կողմից:
Կատարվելիք ցանկացած աշխատանք նախապես քննարկվում է խորհրդում, ապա նոր կյանքի է կոչվում:
Գիտական խորհրդին անդամակցում են Հայաստանի պետական ագրարային համալսարանի դոկտոր-պրոֆեսորներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լավագույն մասնագետներ, <<Մուլտի Ագրո>> ԳԱԿ ՍՊԸ-ի գիտնականները, որոնք 40 և ավելի տարվա մասնագիտական փորձ ունեն մեղվաբուծության բնագավառում:
Կենտրոնում գործում է նաև լաբորատորիա, որտեղ կատարվում են մեղուների ցանկացած հիվանդության ախտորոշում, ինչպես նաև մոմահումքի, մեղրի, ակնամոմի, ծաղկափոշու, մայրակաթի և այլ արտադրատեսակների փորձաքննություն:
<<Մուլտի Ագրո>> գիտաարտադրական կենտրոնն իր աշխատանքով աջակցում է նաև մեղվաբուծության զարգացմանը ողջ հանրապետությունում: <<Մուլտի>> կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ առաջին անգամ հրատարակվել է <<Մեղվաբուծություն>> վերնագրով բուհական դասագիրք, որից 250 օրինակ նվիրաբերվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանին:
|



|